AM
12 April 2023 - 11:54 AMT

Դեսպանություն․ Վերին Լարսում բարդություններ են մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված

Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ: Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։