Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողի հետ կապը կորել է, նրանք մոլորվել են։