AM
14 April 2023 - 07:45 AMT

5-7 աստիճանով ցրտել է՝ ապրիլի 15-16-ին նույնքան կտաքանա

Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-ի գիշերը նվազել է 5-7 աստիճանով, ապրիլի 15-16-ին նույնքան կբարձրանա։

Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։

Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վրկ, 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Երևանում ապրիլի 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 17-18-ին երեկոյան ժամերին նույնպես հնարավոր է անձրև, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում ապրիլի 14-ի ցերեկային ժամերին սպասվում է +14 աստիճան, ապրիլի 15-ի ցերեկը՝ +18, ապրիլի 16-ի ցերեկը՝ +19։