AM
15 April 2023 - 06:52 AMT

Ապրիլի 15-ից 5-7 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 16-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, ապրիլի 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Երևանում ապրիլի 15-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Մայրաքաղաքում ապրիլի 15-ի ցերեկային ժամերին կգրանցվի +19, ապրիլի 16-ին՝ +20 աստիճան։