AM
23 Ապրիլ 2009 - 19:02 AMT

1915 թվականի ողբերգությունն իր դրոշմն է թողել այդ մարդկանց հայացքում

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվել է 1915 թվականի Ցեղասպանությունը վերապրած մարդկանց լուսանկարների ցուցահանդեսը: Կոտորածի ողբերգությունն անձամբ վերապրած եւ Արեւելյան Հայաստանում ապաստանած անձանց դիմանկարները շուրջ 40-ն են: Ցուցահանդեսի հեղինակը` լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը իր հավաքածուն կազմել է մեկիկ-մեկիկ` երկու տարվա ընթացքում շրջագայելով Հայաստանի ողջ տարածքով: Շատերն այն մարդկանցից, ում նա լուսանկարել էր, արդեն հեռացել են կյանքից, սակայն այն տարիների դաժան իրադարձությունները հավետ իրենց դրոշմն են թողել լուսանկարված մարդկանց հայացքում: