AM
18 April 2023 - 08:18 AMT

Աստիճանաբար 3-5 աստիճանով կտաքանա, Երևանում կհասնի +25-ի

Հանրապետության տարածքում ապրիլի 18-19-ին առանձին շրջաններում, 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում` 8-10 աստիճանով։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է +23, ապրիլի 19-ի ցերեկային ժամերին՝ +25 աստիճան։

Իսկ 20-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Երևանում կրկին կնվազի՝ կգրանցվի +20 աստիճան, ապրիլի 21-ին և 22-ին՝ +18։