AM
18 Ապրիլ 2023 - 12:23 AMT

Վարչապետ․ ՀՀ–ի և Ադրբեջանի` ռազմական բալանսի առումով ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աժ-ում, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական բալանսի, սպառազինության ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան, որոնց մասին հրապարակավ չեն կարող ներկայացնել։

Նա հավելել է, որ այդ մասին հրապարակավ չի կարող խոսել։

Փաշինյանը նշել է նաև, որ բանակում խորը պրոբլեմներ կան, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի հետ է կապված։ Նա կարևորել է զինծառայողի բարոյական կոդեսքը, պրոֆեսիոնալիզմն ու սոցիալական երաշխիքները։

«Պետք է համոզված լինենք, որ զինվորն ունի մարտական որոշակի հմտություններ, որից ներքև չի կարող լինել, և պետք է որոշակի սոցիալական երաշխիքներ ունենա»,– ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։