Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար: Այս մասին հայտնել են ՊՆ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում»,- նշել են ՊՆ-ից:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։