AM
20 April 2023 - 06:29 AMT

Մինչև ապրիլի 24-ը ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում

Հանրապետության տարածքում ապրիլի 20-22-ը, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում ապրիլի 20-22-ը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ, ապրիլի 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին ապրիլի 20-ին սպասվում է +25 աստիճան, ապրիլի 21-22-ին՝ +20 աստիճան։