AM
26 April 2023 - 09:05 AMT

ՆԳՆ-ն հորդորում է անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ ամռանը գերծանրաբեռնված են

Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով և հորդորում անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ։

«Հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով: