AM
29 April 2023 - 06:40 AMT

Քննչական կոմիտեն և TikTok-ը կգործակցեն

ՀՀ քննչական կոմիտեն և TikTok ընկերությունը գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի և ТikTok-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը։