AM
29 April 2023 - 12:20 AMT

Ոսկեհատ գյուղում գտել են ՌԴ-ում անհետ կորած համարվող 18-ամյա աղջկան

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն ապրիլի 27-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 18-ամյա Կարինա Լ.-ին: Նա ապրիլի 1-ից ՌԴ Ալթայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր որպես անհետ կորած:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: