AM
1 May 2023 - 11:14 AMT

Արագածոտնում առատ ձյուն է տեղացել

Մայիսի 1-ին Արագածոտնի Ճարճակիս գյուղում ձյան առատ տեղումներ են եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա տեսանյութ է հրապարակել Ճարճակիս գյուղից։

Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ը շրջանների զգալի մասում, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։