ՀՀ լեռնային մարզերում ձյուն է եկել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից, որտեղ առատ ձյուն է տեղացել։
«Մայիսյան ձմեռ։ Արագածոտնի մարզ, գյուղ Նորաշեն»,-ասվում է գրառման մեջ։
Գյումրի քաղաքում նույնպես ձյուն է տեղացել:
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ծաղկաձոր և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն: տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիում՝ ձնախառն անձրև, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Իրականցվում են մաքրման աշխատանքներ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մայիսի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում օդում սպասվում է 0-4 աստիճան ցուրտ:
Երևանում մայիսի 3-ին ցերեկային ժամերին կգրանցվի +16 աստիճան։