AM
6 May 2023 - 09:40 AMT

Fastex-ը՝ Եվրատեսիլ 2023-ի հայաստանյան հեռարձակման գլխավոր հովանավոր

Web3-ով առաջնորդվող Fastex էկոհամակարգը Եվրատեսիլ 2023 ամենամյա մրցույթի հայաստանյան հեռարձակման գլխավոր հովանավորն է: Մայիսի 9-13-ը Լիվերպուլում կայանալիք մրցույթը երաժշտական ամենամասշաբային իրադարձությունն է, որն ամեն տարի իր շուրջն է հավաքում միլիոնավոր մարդկանց:

Մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի հեռարձակումը Հայաստանում կիրականացվի Fastex-ի աջակցությամբ: Նշվում է, որ այս համագործակցությունը հիանալի հնարավորություն է՝ ներկայացնելու Հայաստանը տարբեր մեդիա հարթակներում:

Եվրատեսիլի պատմությունը սկիզբ է առել 1956-ին և մինչև օրս մեկ հարկի տակ է համախմբում արտիստների՝ աշխարհի տարբեր անկյուններից: Ընկերական և ջերմ միջավայրում անցկացվող մրցույթում ամեն տարի որոշվում է տարվա լավագույն երգը:

Fastex-ը, ստանձնելով Եվրատեսիլ 2023-ի հայաստանյան ցուցադրության գլխավոր հովանավորի դերը, հերթական անգամ փաստում է, որ մշտապես կանգնած է այն նախաձեռնությունների կողքին, որոնք նպաստում են ստեղծարարությանը և նոր տաղանդների բացահայտմանը: