AM
6 May 2023 - 12:19 AMT

2023–ի 1–ին եռամսյակում ՀՀ–ում ամուսնություններն ավելացել են, ամուսնալուծությունները՝ նվազել

2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ–ում ամուսնությունների քանակն ավելացել է, ամուսնալուծություններինը՝ նվազել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, այդ ընթացքում գրանցվել է 4 071 ամուսնություն (2022-ին այդ թիվը քիչ է եղել 162-ով` 3909), ամուսնալուծվել է 1068 զույգ, ինչը 72–ով քիչ է 2022 թվականի ցուցանիշից։

2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 8756 երեխա։ Այս թիվը 7.8%–ով շատ է 2022–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, 1.6% -ով ավելի՝ 2021–ի ցուցանիշից, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ վիճակագրության` նույն ժամանակահատվածում մահերի թիվը նվազել է 21.3%-ով: 2023-ի առաջին երեք ամիսներին մահացել է 6 763 քաղաքացի, մինչդեռ 2022 և 2021-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 8 707 և 8 343։