AM
8 May 2023 - 07:48 AMT

FlyOne Armenia-ն կանոնավոր թռիչքներ է մեկնարկել դեպի Նովոսիբիրսկ

FlyOne Armenia ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է մեկնարկել Երևան – Նովոսիբիրսկ- Երևան երթուղով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Առաջին չվերթը տեղի է ունեցել մայիսի 3-ին։

Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ։

«FlyOne Armenia ավիաընկերության թռիչքային քարտեզում ավելացավ ևս մեկ ուղղություն․ կայացավ դեպի Նովոսիբիրսկ ընկերության կանոնավոր առաջին չվերթը»,-ասվում է հաղորդագրության մեջ։