Անմասն չմնալով բնության պաշտպանությունից ու ձգտելով իր լուման ներդնել շրջակա միջավայրի բարելավման գործում՝ Evolution Armenia ընկերությունն այս անգամ համագործակցել է Armenian Tree Project բարեգործական հիմնադրամի հետ՝ Աշտարակի «Սիմոնյան» այգում մասնակցելով ծառատունկի։
Հիմնադրամը մոտ 2․5 հա տարածքով այգին վարձակալել է համայնքից՝ մինչև 2031 թվականն ամբողջությամբ կանաչապատելու նպատակով։ Հետագայում այգին կամբողջացնի ուսանողական բնակելի թաղամասը։

Armenia Tree Project-ը գործում է ավելի քան 25 տարի, և ծրագրերն իրականցնում է հիմնականում 3 ուղղությամբ՝ բնապահպանական կրթություն, անտառտնկում/անտառվերականգնում և համայնքային ծառատունկ, որի շրջանակներում էլ իրականացել է այս համագործակցությունը։
Evolution Armenia ընկերությունը մեծապես գնահատում է Armenian Tree Project-ի՝ ծառերի միջոցով Հայաստանի բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գործունեությանը՝ գործուն քայլերով իր աջակցությունը ցուցաբերելով մարդ-բնություն առողջ էկոհամակարգ ստեղծելու գաղափարին:

Evolution Armenia-ն 2006-ին հիմնադրված և 2015-ից ի վեր Nasdaq Nordic հարթակում ընդգրկված միջազգային Evolution Group-ի մի մասն է։ Evolution-ն ամենախոշոր օպերատորներին առցանց խաղերի ոլորտում նորարար ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող առաջատար միջազգային ընկերություն է, որը գործում է աշխարհի ավեի քան 40 վայրում և իր թիմում է հավաքել մոտ 100 ազգության ավելի քան 18,000 ներկայացուցչի։ Evolution-ը մշակում է, ստեղծում, գովազդում ու լիցենզավորում ամբողջովին ինտեգրված B2B առցանց խաղային լուծումներ։