«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին` Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին), հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
«Նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Ուկրաինան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:
«Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակչից հետո պայքարը եզրափակչում կշարունակեն հետևյալ երկրների ներկայացուցիչները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա: Ադրբեջանը չի անցել եզրափակիչ։