AM
12 May 2023 - 07:51 AMT

Արմեն Գրիգորյանը գործուղվել է Բրյուսել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին հնգօրյա այցով կմեկնի Բրյուսել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիա պատվիրակություն գործուղելու որոշում է ստորագրել։

Պատվիրակությունը Բելգիա է գործուղվում 5 օրով՝ մայիսի 12-16-ը ներառյալ։

Պատվիրակության կազմում են նաև անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը։

Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։

Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: