Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը հաստատեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Տալլինում նախատեսված հանդիպման փաստը: Հանդիպումը կկայանա Հայաստանի նախագահի հունիսի 27-28-ին Էստոնիա կատարելիք այցի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Դե-Ֆակտո» գործակալությունը, մամուլի քարտուղարը ձեռնպահ մնաց հանդիպման ժամանակ քննարկելիք հարցերի նշումից: Սակայն կարելի է ենթադրել, որ խոսքը կգնա ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, որքան նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին` Ադրբեջանի նախագահի արված վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են հակամարտության լուծման, այսպես կոչված, «փարիզյան սկզբունքներին»:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: