AM
16 May 2023 - 09:16 AMT

Հայաստանը 3-րդ տեղում է Վրաստան այցելուների թվով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելուների թվով Հայաստանը երրորդ տեղում է՝ 182․5 հազար այցելու։

Ըստ Geostat-ի՝ այս տվյալները մոտ 4․5 անգամ ավելի են, քան Ադրբեջանից այցելուների թիվը, հայտնում է Galatv.am-ը։

Վրաստան այցելուների թվով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 256․8 հազար, երկրորդում Թուրքիան՝ 216․4 հազար այցելու։

Ադրբեջանը դեռ չի բացել իր ցամաքային սահմանները, որոնք փակվել էին կորոնավիրուսի համավարակից հետո։