Կորցրած իր գտնելը որոշ դեպքերում կարող է քրեականացվել։ Այդ մասին ասվում է ՆԳՆ ոստիկանության տեսանյութում։
Նշվում է, որ իր, գույք գտնողն առաջին հերթին պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը գտնելու համար։ Եթե դա հնարավոր չէ անել, ոստիկանությունը հորդորում է այն հանձնել համապատասխան մարմիններին։
Եթե իրի արժեքը բարձր է նվազագույն աշխատավարձի չափից, իրը գտնելու և սեփականտիրոջը չվերադարձնելու կամ այդ ուղղությամբ գործողություններ չկատարելու համար նախատեսվում են նաև համապատասխան սանկցիաներ՝ կարճաժամկետ ազատազրկում մինչև 2 ամիս ժամկետով, կամ տուգանք նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով։