ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներն (ամուսին, ծնող) բժշկական օգնություն ու սպասարկում կստանան անվճար և արտոնյալ պայմաններով։ Որոշումն ընդունվել է մայիսի 18-ի գործադիրի նիստում։
Հարցը չզեկուցվողների թվում էր։
Բուժօգնության ու սպասարկման գումարը փոխանցվելու է առողջապահության նախարարության բյուջետային հատկացումներից։
Ծրագրի շրջանակներում շահառուների բժշկական օգնությունն ու սպա¬սարկումն իրականացվում է առանց հերթագրման։
Հիմնավորման մեջ ասվում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի 2023 թվականի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: