AM
19 May 2023 - 10:42 AMT

Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաների վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության

Մայիսի 18-ին Արտաշատի մանկապարտեզներից մեկում թունավորման նշաններով հոսպիտալացված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ն արդեն դուրս է գրվել։

«Մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սանից երկուսն արդեն դուրս 1 գրվել»,-ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տուն վերադառնալուց հետո երեխաների մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: