Հանրապետության տարածքում` մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, 22-24-ն առանձին շրջաններում։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը նույնքանով կբարձրանա։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանում՝ մայիսի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մայիսի 22-24-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 21-ի ցերեկը մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +21 աստիճան։