ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում է 2023թ․ մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։
Բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների և առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 դոլարի փոխարեն այժմ կլինի 185 դոլար։
Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային վիզաների (H, L, O, P, Q և R տեսակի վիզաներ ժամանակավոր աշխատողների համար) վճարը 190 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 205 դոալր։ Ավելացել է նաև E տեսակի վիզաների վճարը` 205 դոլարից դառնալով 315 դոլար: