ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ:
Ընդգծվել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։