Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստը նկատողությունից է սկսվել, որը ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նիստի մեկնարկին Վարդանյանն ասել է․ «Որոշ ժամանակ առաջ մեկն ասել էր՝ եթե առաջ խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը վիճում էին, կռվում, հիմա արդեն լսում ենք իրար։ Ցավոք, ճիշտ դուրս չեկավ, պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր»,- Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ասաց»,-հայտնում է Panorama.am-ը։
Նա նաև խոսել է պատգամավորների նկատմամբ անվտանգության աշխատակիցների անօրինական ու անթույլատրելի վարքագծի մասին։
Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ չի կարող որևէ վարքագիծ, որը խաթարում է ԱԺ աշխատանքները, հանդուրժվել։
«Ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցների հետ պարոն Սարգսյանի, և ընդհանրապես ձեր խմբակցության շփումներին, իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես էին հրահրում անվտանգության աշխատակիցներին ու վիրավորում»,- ասել է Ռուբինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն իր հերթին ասել է. «Հարգարժան պարոն Վարդանյան, այդ անձնավորությունը ես եմ, և ես կանդրադառնման ձեզ որոշ դրվագներով, խնդրում եմ ուշադիր լինեք իմ ելույթներին»։
Դահլիճում ներկաները սկսել են ծիծաղել։ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում է հայտարարելլ Աղվան Վարդանյանին։
«Նախազգուշացում եմ հայտարարում տեղից խոսելու և պարոն Աղազարյանին վիրավորական կերպով դիմելու համար։ Ի՞նչ է նշանակում՝ մյուս անգամ ինձ չդիմես։ Այսինքն՝ ինքը կարո՞ղ է դիմել, պարոն Աղազարյանը չի՞ կարող դիմել»,-ասել է նա։
Աժ-ում մայիսի 24-ի նիստի ժամանակ իրավիճակը լարվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետ։ Նա դիմել էր դատավոր Արմեն Դանիելյանին. «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել… Վերջում էլ ամբիոնից իջնելուց ասացի՝ երկու տարի անցել է, տեսնեմ՝ կարող ես նայել հիմա աչքերի մեջ»։ Իրավիճակը լարվել է, երբ ընդդիմադիր պագամավորների ներկայացմամբ, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է՝ «վեր ընկի տեղդ»։