AM
1 June 2023 - 06:21 AMT

Կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին անվճար կլինի մինչև 15 տարեկանների համար

Կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին անվճար կլինի մինչև 15 տարեկան երեխաների համար։ Այդ մասին ասվում է այգու ֆեյսբուքյան էջում։

Հունիսի 1-ին այգում հետևյալ միջոցառումներն են նախատեսված՝

10:00-12:00- Անանիա Շիրակացու ճեմարանի սաների աշխատանքների ցուցահանդես,

11:00-15:00- ֆլեշմոբ` փուչիկներից կերպարների պատրաստում, պղպջակներով շոու, մուլտհերոսներ, արտ անկյուն, խորանարդիկներով խաղ, դեմքի նկարչություն, գիտափորձեր՝ Հարրի Փոթերի հերոսների հետ, հսկա փուչիկ,

11:30-13:00- տոնական միջոցառման բացում, պարային, երաժշտական համարներ,

12:00- Երգչուհի Մարիա,

13:00-14:00- Բեբուկ թատրոն,

13:00 – 15:30- «Ծիածան» վոկալ ստուդիա, «Արենի» պարային համույթ, դհոլահարների համույթ , «Ոսկե Ձայներ» երաժշտական կատարումներ, «Հեքիաթ-տիկնիկներ» պարային համույթ, «Դո Ռե Մի» վոկալ ստուդիա,«Ագապե» պարային համույթ ,«Գոլդ Սթար» պարային համույթ,

15:00- խաղավարներ, պղպջակ շոու, կրկես, աճպարարական համարներ,

11:00-17:00 – «Դոբրի»-ի կողմից կանցկացվի հյուրասիրություն, նկարչություն, զանազան հետաքրքիր խաղեր և այլ անակնկալներ,

16:00-17:30- թատերական ներկայացում: