AM
1 June 2023 - 15:03 AMT

Այսուհետ նոր ավտոբուսները 25 րոպեն մեկ կերթևեկեն Երևանի կենտրոնից «Զվարթնոց» օդանավակայան

Այսուհետ №100 համարի նոր ավտոբուսները 25 րոպե տևողությամբ կանոնավոր ժամանակամիջոցով Երևանի կենտրոնը կկապեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին։ Այդ մասին Տելեգրամի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։

Ավտոբուսի արժեքը 300 դրամ։

Հունիսի 1-ից Երևանում 7 նոր ավտոբուսային երթուղի է մեկնարկել:

Նոր ավտոբուսային երթուղիներն են․

№32 ավտոբուս (նախկին №3և12) 15-րդ թաղ․ – Զեյթուն

№34 ավտոբուս (նախկին №13) Ն․ Շենգավիթ – Դավթաշեն

№51 ավտոբուս (նախկին № 57) Դավթ․ 1-ին թաղ․ – Զոնալ կայան

№52 ավտոբուս (նախկին №63և34) ՀԱԹ – Բագրևանդի փ․

№61 ավտոբուս (նախկին № 68) Էրեբունի – Կենտ․ ավտոկայան

№5 ավտոբուս Ջրվեժ – Կենտ․ ավտոկայան

№100 ավտոբուս Ֆրանս․ հրապարակ – Զվարթնոց։