AM
2 June 2023 - 10:39 AMT

Շինաշխատանքների ժամանակ վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը

Երևանի Տիգրան Մեծի պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը:

Տեղեկությունը հաստատել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, հայտնում է 1lurer.am-ը։

Նա նշել է, որ փոքր քարաթափում է տեղի ունեցել, ինչն արձանագրվել է մետրոպոլիտենի պահպանության բաժնի կողմից, և շենքի շինարարական աշխատանքները կասեցվել են:

Շինարարության հետագա ընթացքը կորոշվի փորձաքննությունից հետո: