AM
2 June 2023 - 11:02 AMT

Սուրենյան․ Բավականին հաճելի հունիս է սպասվում

Սպասվում է բավականին հաճելի հունիս՝ ոչ շոգ, ոչ սառը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Մեզ սպասվում է բավականին հաճելի հունիս, ոչ շոգ, ոչ սառը, տեղումներն էլ բավարար քանակությամբ»,-գրել է նա։

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտնել է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից ավելի։

Հանրապետության տարածքում`hունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում hունիսի 2-3-ը, 5-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 4-ին և 6-7-ի կեսօրից հետո ևս սպասվում է անձրև: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։