AM
2 June 2023 - 14:26 AMT

Վարչապետը ժամանակավորապես կտեղափոխվի Բաղրամյան 26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության շենքում ընթացիկ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի Բաղրամյան 26-ում:

Այդ մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։