AM
5 June 2023 - 14:50 AMT

Երևանում բացվել է հեծանիվների առաջին անվճար քաղաքային կայանատեղին

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում բացվել է հեծանիվների առաջին անվճար քաղաքային կայանատեղին: Միաժամանակ տեղում կարող է կայանվել 200 հեծանիվ:

Հունիսի 4-ը՝ Հեծանվի համաշխարհային օրը մայրաքաղաքում նշվել է հեծանվաշքերթով: Միջոցառումը կազմակերպվել է հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Նախագծի նպատակն է խթանել Երևանում այլընտրանքային՝ «կանաչ» փոխադրամիջոցների զարգացումը: