Հունիսի 8-ին Մ-1 միջպետական ճանապարհն Աղձքի և Ուջանի հատվածում 15 րոպե փակ կլինի։
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+300-կմ35+900 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, հունիսի 8-ին, ժամը 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։