AM
8 June 2023 - 12:04 AMT

Հունիսի 9-ից Հերացու փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը

Հունիսի 9-ից Հերացու փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ իրականացվելու են փողոցի (դեպի կենտրոն ուղղության) գրպանիկների փակման աշխատանքներ, որոնցով պայմանավորված արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ուսումնասիրվել են Հերացի փողոցի ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման առկա խնդիրները, տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության պատճառները, առաջին և երկրորդ երթևեկելի գոտիներում կայանման հարուցած բարդությունները և այլն:

Նշված խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել Հերացու փողոցի (դեպի կենտրոն ուղղության) գրպանիկների փակման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 9-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը»,-ասվում է հայտարարության մեջ: