Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին վարչապետի որդու առևանգման գործով ճանաչել է մեղավոր։
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել, հայտնում է Panorama.am-ը։
«Դատարանը վճռել է Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) մեղավոր ճանաչել, դատապարտել 4 տարի ժամկետով։
Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորն չկիրառել ու սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից»,- հայտարարել է դատավորը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից։ Աշոտ Փաշինյանն ավելի վաղ դատարանում հայտարարել է, որ դեմ է, որ Հակոբյանի խափանման միջոցը տնային կալանքը, փոխարինվի ազատությամբ։