AM
9 June 2023 - 12:37 AMT

Արագածավանում երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածած ՔՊ-ականն ազատ է արձակվել

Արագածավանում 24-ամյա երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն ազատ է արձակվել։

«Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ խոսնակի՝ հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել անձին, կալանք չի նախատեսվում։

Հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Հարուցվել էր քրգործ։ Ս․ Թ․-ն ձերբակալվել էր: