AM
9 June 2023 - 13:40 AMT

Գայի պողոտայի առաջին գիծը առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար

Գայի պողոտայի առաջին գիծը առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթևեկության կազմակերպման փոփոխությունը կկատարվի հունիսի 11-ից։

«Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես, կից ներկայացվող ճանապարհային երթևեկության սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին»,-ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: