Սևանա լճի մակարդակը հունիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել 1900.51մ (11.06.23թ.), որը 2022-ի նույն օրվա մակարդակից ցածր է 24 սմ-ով, իսկ 2023-ի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23 սմ-ով, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 5-11-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.476 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 11-ը ներառյալ՝ 40.810 մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հունիսի 5-11-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 4.602 մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 11-ը ներառյալ՝ 68.482մլն. մ³: