ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ը մտադիր չեն Վրաստանում իրականացվող «Վարժեցրու եւ զինի» ծրագրի նման դասընթացներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների համար: Տվյալ հայտարարությունն արված է «Վաշինգթոն Փոսթ» թերթում վերջերս լույս տեսած հրապարակման մեջ, որը վերաբերում էր հայկական եւ ադրբեջանական բանակների ստորաբաժանումների հետ նման զորավարժությունների անցկացման հնարավորությանը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: