AM
13 June 2023 - 10:07 AMT

ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Սոթքի ուղղությամբ, նաև՝ ականանետից

Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Սոթքի ոսկու հանքավայրի ղեկավարությունը՝ GeoProMining ընկերությունը պաշտոնապես հաստատել է Սոթքի բացի հանքի շահագործման դադարեցումը՝ մշտական հրետակոծությունների պատճառով։