AM
14 June 2023 - 12:43 AMT

Պապիկյանն ու Զոհուրին քննարկել են հայ-իրանական գործակցության ընթացքն ու հեռանկարները

Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիիի հետ հանդիպմանը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, քննարկել է հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները։

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։