AM
25 April 2009 - 18:19 AMT

Երեւանում մեկնարկել է «Քաղաքացի» դպրոցական ծրագիրը

Այսօր Երեւանում մեկնարկում է «Քաղաքացի» դպրոցական ծրագիրը, որի նախաձեռնողն է ամերիկյան «Սիվիտաս` միջազգային ծրագրեր» կազմակերպությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության կազմակերպության աջակցությամբ: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը, ամերիկյան «Սիվիտաս` միջազգային ծրագրեր» կազմակերպության նախագահ Ռ.Նուչիոն, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ.Գեւորգյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Ն.Մանուկյանը, ՌԴ-ում «Սիվիտաս` միջազգային ծրագրեր» կազմակերպության նախագահ Ե.Բելյակովը:

Երեւանի 27 դպրոցներ ու 3 պատանեկան թիմեր ներկայացրել են մի քանի ամիսների ընթացքում մշակված հասարակական-քաղաքական նախագծերը համայնքներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Թիմերն իրենց նախագծերն են ներկայացրել «Քաղաքացի» ծրագրի ժյուրիի անդամներին:

«Քաղաքացի» նածագիծն իրականացվում է աշխարհի շուրջ 65 երկրներում: Մասնակիցների թիվը հասնում է շուրջ 2 մլն աշակերտի: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ կրթության դեպարտամենտը:

«Աշակերտներն իրենք պետք է կյանքի կոչեն իրենց ծրագրերը հանուն մարդկության: Մենք կաջակցենք նրանց այդ գործում: Նրանք են մեր ապագան»,-ասել է կազմակերպության նախագահ Ռ.Նուչիոն: