AM
15 June 2023 - 07:03 AMT

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները կայցելեն Երասխ

Հունիսի 15-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագետները կայցելեն Երասխ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխումօտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքովվիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է, որ Նախիջևանի հետ սահմանակից գյուղ նաև Եվրամիության առաքելությունն է այցելել՝ թե տեղում ինչ են արձանագրել եվրոպացի դիտորդները, հրապարկավ չի հաղորդվում, գրում է «Ազատությունը»։

«Այդ գործելաոճը մեզ համար անընդունելի է, պետք է անընդունելի լինի նաև միջազգային հանրության համար, և այստեղ ուզում եմ հավելել, որ ուշագրավ է, որ այսօր Երասխի այդ հատված մեկնել է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը։ Վաղը, մեր հրավերով, այնտեղ ներկա կգտնվեն նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, և հարցն անշուշտ կպահենք նրանց ուշադրության կենտրոնում», – ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: