AM
15 June 2023 - 10:51 AMT

ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Տեղի ուղղությամբ՝ նաև ականանետից

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն կանխել է այդ ուղղությամբ Ադրբեջանի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը։

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: