AM
15 June 2023 - 14:19 AMT

Երևանի Ֆիզմաթ դպրոցը` աշխարհի 10 լավագույնների ցանկում, ըստ World’s Best School Prizes-ի

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝ ըստ աշխարհում ամենահեղինակավոր World's Best School Prizes մրցույթի։

Մրցույթը ներկայացնում է այս դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։ Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։ Հաղթող դպրոցների անունները կհարապարակվեն հոկտեմբեր ամսին։

Մրցույթում կլինի 5 հիմնական հաղթող դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կստանա $ 50,000 դրամական պարգև։

World's Best School Prizes մրցույթին մասնակցում է ավելի քան հարյուր երկների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։ Նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու այն բանից հետո, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյանը 2022 թվականին համալրել է համաշխարհային World's Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը։

Նշվում է, որ մրցույթում նման հաջողություն գրանցելը ոչ միայն դպրոցի հաղթանակն է, այլև՝ Հայաստանի։

Յուրաքանչյուր տարի մրցույթի թոփ 10 հաղթող դպրոցներ են այցելում և լուսաբանում դպրոցի հաղթանակը երկրի առաջին դեմքերը՝ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը և այլոք։ Այս ամենը լուսաբանվում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի լրատվականների կողմից, ինչպիսիք են՝ BBC-ին (անգլ.՝ British Broadcasting Corporation), բրիտանական The Independent-ը, TES-ը, FOX-ը, Yahoo-ն և այլն։