AM
15 June 2023 - 14:43 AMT

ՊՆ հերքում է սահմանի հարավ-արևելքում ծանր մարտերի մասին ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանի հարավ-արևելյան հատվածում ծանր մարտերի մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում:

Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ