AM
16 June 2023 - 06:30 AMT

Աշոտյանին կալանավորելու վերևաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 12:00-ին

ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է հունիսի լույս 16-ի գիշերը, իսկ դատարանը որոշումը կհրապարակվի հունիսի 16-ին` ժամը 12:00-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նշել է, որ քննիչը չի կարողացել պատասխանել իր և Աշոտյանի հարցերին, հայտնում է «Ա1+»-ը։

Նա հավելել է, որ դատավորը դա շատ լավ հասկանում է, սակայն ինքն առանձնապես հույսեր չունի՝ հաշվի առնելով, թե ինչի համար է հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով: ՔԿ-ից հայտնել են, որ նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները:

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման և որ տեղի ունեցողն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից։